BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Աղոթարան

Աղոթարան
16.01.2018 | 00:06

Վա՜յ ինձ, Տէ՜ր, որ մոլորեցայ եւ երանութիւն փնտռեցի ոսկիին ու արծաթին մէջ եւ հոգիս դարձուցի մութ քարայր մը, ուր ոչ մէկ շող ներս թափանցեց ու դարձաւ թաց բնակավայրը մաշկաւոր թեւերով չղջիկներու:


Վա՜յ ինձ, որ նուագարան ունեցայ ու չի կրցի երգեր յօրինել անոր լարերուն վրայ:
Վա՜յ ինձ, որ սէր ունեցայ ու չարտայայտեցի. ունեցայ երազ, եւ սակայն իմ երազը խեցեպատ կրիայի ծանրութիւնով հողին վրայ մնաց:
Վա՜յ ինձ, Տէ՜ր, որ վիշտ ունեցայ, սակայն արցունք չգտայ:
Վա՜յ ինձ, Տէ՜ր, որ հոգիս ու մարմինս նմանեցան այն արտին, որ սերմնացանին սպասեց, եւ երբ սերմնացան ունեցաւ, անձրեւին սպասեց ու տոչորեցաւ, եւ երբ անձրեւ ունեցաւ, հնձուորին սպասեց:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ